Մատչելիության հղումներ

Լոնդոնն ու Բրյուսելը համաձայնության են եկել Բրեքզիթի համաձայնագրում փոփոխությունների շուրջ


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր, Բրյուսել, արխիվ

Բրեքզիթի հարցով Մեծ Բրիտանիայի խորհրդարանում այսօր նախատեսված վճռորոշ քվեարկությունից առաջ Լոնդոնն ու Բրյուսելը համաձայնության են եկել փակուղում հայտնված համաձայնագրում փոփոխություններ մտցնելու շուրջ:

Երեկ երեկոյան Ստրասբուրգում հանդիպել են բրիտանական կառավարության ղեկավար Թերեզա Մեյը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և Բրեքզիթի հարցով Եվրամիության բանագնաց Միշել Բարնիեն: Կողմերը համաձայնության են եկել «հյուսիսիռլանդական բեքստոպի» հարցում, որը վերաբերում է Միացյալ Թագավորության մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդական Հանրապետության միջև սահմանային հսկողությանը. Լոնդոնն ու Բրյուսելը պայմանավորվել հանել սահմանային վերահսկությունը:

«Երրորդ հնարավորություն չի լինելու», - հայտարարել է ԵՄ գործադիր մարմնի ղեկավար Յունկերը:

Մեծ Բրիտանիան Եվրամիությունը պետք է լքի մարտի 29-ին, եթե այսօր խորհրդարանում քվեարկությունը կրկին տապալվի, ապա ինչպես հայտարարել է վարչապետ Մեյը՝ կա՛մ Լոնդոնը կլքի ԵՄ-ն մարտի 29-ին առանց գործարքի, կա՛մ Բրեքզիթի ժամկետները տեղափոխում են հունիսի վերջ՝ ժամանակ շահելու համար: Մեյի կարծիքով, սակայն, այս տարբերակներից և ոչ մեկը լավատեսություն չի ներշնչում, ինչի համար կան լուրջ պատճառներ:

Միջազգային լրատվական գործակալություններին հայտնի է դարձել, որ Բրյուսելը կոշտ պատժամիջոցներ է մշակում Մեծ Բրիտանիայի համար՝ եթե որոշվի, որ գործարքը հետաձգվում է։ Daily Telegraph-ի տվյալներով, Լոնդոնը յուրաքանչյուր հետաձգված տարվա համար կվճարի 13,5 միլիարդ ֆունտ սթերլինգ: Նույնիսկ երեք ամսով հետաձգելու դիմաց բրիտանական կառավարությունից կպահանջվի միլիարդավոր ֆունտ սթերլինգների հաշիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG