Մատչելիության հղումներ

Տոնոյանը և ԱՄՆ դեսպանը խոսել են ղարաբաղյան գործընթացի և Սիրիայում մարդասիրական առաքելության մասին


Վերջին 17 տարիներին պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը մշտապես զարգացում է ապրել: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ այսօր ընդունելով Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին:

Նախարարը վստահություն հայտնել, որ համագործակցության ընթացիկ նախագծերը կշարունակեն իրականացվել, կնախաձեռնվեն նոր նախագծեր:

Դեսպանը նշել է, որ ուրախ է հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի հետ և քննարկել պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաև Սիրիայում մարդասիրական առաքելությանն առնչվող հարցեր:

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը, արձագանքելով Հայաստանից մասնագետների 83-հոգանոց խմբի գործուղմանը Սիրիա, հայտարարել էր, որ չի պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը այս առաքելության նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG