Չինաստանի իշխանությունները դադարեցրել են Boeing-737 MAX 8-ի թռիչքները ներքին բոլոր ուղղություններով. անցած շաբաթավերջին հենց այդպիսի օդանավ է կործանվել Եթովպիայում, 157 մարդ զոհվել է: Թռիչքից առաջ օդաչուն զգուշացրել էր տեխնիկական խնդիրների մասին:
Սա Boeing-ի այս մոդելի արդեն երկրորդ աղետն է վերջին հինգ ամսում: Անցած տարվա հոկտեմբերին էլ նման օդանավ էր կործանվել Ինդոնեզիայում, զոհվել է 189 մարդ:
Վերջին ավիաաղետից հետո Չինաստանի և Եթովպիայի իշխանությունները դադարեցրել են այդ մոդելով թռիչքները, նման որոշում է կայացրել նաև Cayman Airlines-ը: Հյուսիսամերիկյան մի շարք ընկերություններ էլ հայտարարել են, թե ուշադրությամբ հետևում են քննությանը, որպեսզի համապատասխան որոշում կայացնեն: