Մատչելիության հղումներ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը բաց է


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ
Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է կցորդիչով ավտոմեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Անիի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG