Մատչելիության հղումներ

Պենտագոնը հստակ սպառնում է Թուրքիային զրկել F-35 կործանիչներից, եթե ձեռք բերի ռուսաստանյան С-400-ը


Ռուսական C-400 հրթիռային համակարգերը, արխիվ
Ռուսական C-400 հրթիռային համակարգերը, արխիվ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Թուրքիային լուրջ հետևանքներով է սպառնում, եթե Անկարան չհրաժարվի ռուսաստանյան С-400 (S-400) զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման գործարքից:

«Եթե Թուրքիան գնի С-400-ը, ապա հետևանքները լուրջ կլինեն: Անկարան չի ստանա F-35 կործանիչներ և Patriot զենիթահրթիռային համալիրներ: ԱՄՆ-ի և Անկարայի ռազմական հարաբերությունները կխարխլվեն», -ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Չարլզ Սամերսը:

Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ սա, ըստ ամենայնի, առաջին անգամն է, երբ Պենտագոնը հստակ սպառնում է Թուրքիային զրկել F-35 կործանիչներից, եթե ձեռք բերի ռուսաստանյան С-400 հակաօդային պաշտպանության համակարգեր:

Անցյալ տարի ամերիկյան Սենատը հատուկ օրինագիծ հաստատեց, որով C-400 համակարգերի ձեռքբերման պատճառով արգելափակեց F-35 ռազմական ինքնաթիռների վաճառքը Թուրքիային: Պաշտոնական Անկարան, մինչդեռ, երեկ կրկին հայտարարեց, թե չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի հետ գործարքից, ավելին՝ արդեն հոկտեմբերից կսկսի տեղակայել C-400 զենիթահրթիռային համակարգերը. այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Ռուս-թուրքական ռազմական այդ գործարքը, որի արժեքը կազմում է մոտ 2,5 միլիարդ դոլար, մտահոգություններ է առաջացրել Արևմուտքում: Մի շարք երկրներ պնդում են, թե ռուսներից զենք գնելով՝ Անկարան անարգանք է հասցնում Հյուսիսատլանտյան դաշինքին: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որ Ռուսաստանի հետ նման խոշոր ռազմական գործարքի է գնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG