Մատչելիության հղումներ

Թուրքիան հոկտեմբերից կսկսի տեղակայել S-400-ները. Աքար


Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքար և Սերգեյ Շոյգու, արխիվ

Ռուսաստանի հետ գործարքի շրջանակներում Թուրքիան հոկտեմբերից կսկսի տեղակայել S-400 զենիթահրթիռային համակարգերը, այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Ռուս-թուրքական ռազմական այդ գործարքը, որի արժեքը կազմում է մոտ 2,5 միլիարդ դոլար, մտահոգություններ է առաջացրել Արևմուտքում: Մի շարք երկրներ պնդում են, թե ռուսներից զենք գնելով՝ Անկարան անարգանք է հասցնում Հյուսիսատլանտյան դաշինքին:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որ Ռուսաստանի հետ նման խոշոր ռազմական գործարքի է գնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG