Պաշտոնական այցով Իրանում է գտնվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ` Մամեդյարովին այսօր ընդունել է Իրանի արտգործնախարար Մոոհամադ Ջավադ Զարիֆը, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, մասնավորապես, տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Մամեդյարովի այցը Իրան տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդ երկիր կատարած այցից մի քանի օր անց: