Մատչելիության հղումներ

Պուտինի նկատմամբ ռուսաստանցիների վստահության ցուցանիշը հասել է նոր պատմական նվազագույնի


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ռուսաստանցիների վստահության ցուցանիշը հասել է նոր պատմական նվազագույնի՝ կազմելով ընդամենը 32 տոկոս, վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) հարցման արդյունքները:

Այս ցուցանիշը արձանագրվել է փետրվարի 20-ին Դաշնային ժողովում Պուտինի ելույթից հետո:

Անցած ամիս «Լևադա» կենտրոնի անցկացրած մեկ այլ հարցման արդյունքներով՝ ռուսաստանցիների կեսից ավելին վստահ են, որ իշխանությունները խաբում են իրենց և ճշմարտացի չեն ներկայացնում երկրում տիրող իրավիճակը:

Սա իշխանության հանդեպ ռուսաստանցիների անվստահության ամենաբարձր ցուցանիշն է 2010 թվականից ի վեր: Ընդ որում, մինչ կեսից ավելին չի հավատում իշխանություններին, 33 տոկոսն էլ կարծում է, որ պաշտոնյաները երբեմն են ճիշտն ասում, երբեմն էլ՝ ստում են, և միայն 12 տոկոսն է անվերապահ վստահում իշխանության հայտարարություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG