Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 19-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ բեռնատարների համար:
Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Եղվարդ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն:
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանում բուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: