Մատչելիության հղումներ

Բաքուն Երևանին կոչ է անում ժամանակ չվատնել ղարաբաղյան կարգավորման «նոր մեկնաբանություն» գտնելու համար


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

Պաշտոնական Բաքուն կոչ է արել Հայաստանի իշխանություններին ժամանակ չվատնել ղարաբաղյան խնդրի կարգավորման նոր ձևաչափ գտնելու վրա:

«Առանց ԵԱՀԿ անդամ պետությունների փոխհամաձայնության անհնար է փոխել խնդրի կարգավորման ձևաչափը, որը հաստատվել է 1992 թվականին ԵԱՀԿ Նախարարների խորհրդի՝ Հելսինկիում կայացված որոշմամբ», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունն ու պնդում, թե այդ փաստաթղթի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը հանդես են գալիս որպես հակամարտության կողմեր, իսկ Ղարաբաղի հայկական ու ադրբեջանական համայնքները՝ «շահագրգիռ կողմեր»:

«Լավ կլիներ, որ Հայաստանի ղեկավարությունը զուր ժամանակ չկորցներ խնդրի խաղաղ կարգավորման նոր մեկնաբանություն գտնելու համար: Բանակցային գործընթացում ներգրավված յուրաքանչյուր ոք գիտի և ընդունում է, որ հակամարտության կարգավորման պլանը հստակ որոշված է», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ առանց հավելյալ մանրամասների:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում հերթական անգամ վերահաստատել է իր դիրքորոշումը, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններին որպես լիարժեք կողմ պետք է մասնակցի նաև Արցախը, և հայտնել, որ այժմ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG