Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանը չի հրաժարվել ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու մտադրությունից. Կարապետյան


Երևանի քաղաքապետարանի շենքը
Երևանի քաղաքապետարանի շենքը

Երևանի քաղաքապետարանը չի հրաժարվել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու մտադրությունից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Կայքերից մեկում տեղեկատվություն է տարածվել, թե իբր քաղաքապետարանը հրաժարվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու մտադրությունից։ Հայտնում եմ, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ծառայության որակը բարելավելու՝ ուղևորների անվտանգության, ուղևորահոսքերի կառավարման նպատակով քաղաքապետարանին պատկանող ընկերության ավտոբուսներից երկուսում տեղադրվել են տեսախցիկներ։ Ըստ արդյունքների, այդ պրակտիկան կկիրառվի նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մնացած շարժակազմերում», - գրել է Կարապետյանը։

Այսօր ավելի վաղ Կարապետյանը գրել էր, որ Երևանում հանրային ուղևորափոխադրում իրականացնող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։

«Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։ Այս պահին խնդիրը կարգավորվում է», - գրել էր Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG