Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ պատվիրակությունը ԱՄՆ-ում է


ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայան, արխիվ
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայան, արխիվ

Վաշինգտոնում անցկացվող Բարեվարքության ամրապնդման ամենամյա համաժողովին (Building Integrity Conference) մասնակցելու նպատակով մարտի 5-7-ը ԱՄՆ-ում գտնվում Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը և ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ համաժողովին մասնակցում է 32 պետությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 150 պատվիրակ:

«Բարեվարքության ներզոր կարողությունների և դիմակայուն հաստատությունների կառուցում՝ հանուն գործընկերության հզորացման» (Building Capable and Resilient Institutions to Strengthen our Partnership) խորագրով անցկացվող համաժողովին քննարկվում են բարեվարքության ամրապնդման ուղղությամբ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների մոտեցումները, արդյունավետ պաշտպանական հաստատությունների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև առկա խոչընդոտներն ու հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG