Մատչելիության հղումներ

Մարտի 7-8-ը տեղումներ են սպասվում


Հայաստանի տարածքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 8-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 3-4, մարտի 7-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով:

Երևանում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG