Մատչելիության հղումներ

Ամիրյան փողոցում միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով


Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Գիշերը Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի փաստով Դատախազությունում քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ միջադեպի մասնակիցները գործով առայժմ կարգավիճակ չունեն:

Ըստ ոստիկանության հաղորդագրության, մարտի 4-ին` կեսգիշերն անց, Ամիրյան փողոցի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու: Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր:

Միջադեպի մասին Ֆեյսբուքի իր էջում հաղորդել է Հայաստանի ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը՝ նշելով, որ իր վրա հարձակվել են ԵՊՀ «Ռեսթարթ» նախաձեռնության անդամները:

Իր հերթին, ԵՊՀ «Ռեսթարթ» նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, որ տևական ժամանակ է՝ Մալյանը իրենց հասցեին հրապարակային հայհոյանքներ է ուղղում, և իրենք ակցիա են իրականացրել:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG