Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն քննարկել են համագործակցության հնարավորությունները


ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյան, արխիվ
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյան, արխիվ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում այսօր հյուրընկալել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Մանե Թանդիլյանին և Գևորգ Գորգիսյանին։

Ըստ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի, հանդիպման ընթացքում քննարկվել են միջկուսակցական համագործակցության հնարավորություններն, անդրադարձ է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես ազգային-պետական օրակարգին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ներքաղաքական իրավիճակին վերաբերող, ինչպես նաև Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հետ կապված հարցերին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել միջկուսակցական շփումները շարունակելու, համագործակցության ուրվագծված ուղղություններով համատեղ նախաձեռնություններով հանդես գալու կարելիությունները քննարկելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ըստ անհրաժեշտության խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG