Մատչելիության հղումներ

Մայքլ Քոենը կշարունակի պատասխանել օրենսդիրների հարցերին


Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը ժամանել է Ներկայացուցիչների տուն` պատասխանելու հետախուզության հանձնաժողովի անդամների հարցերին, Վաշինգտոն, 28-ը փետրվարի, 2019թ.
Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը ժամանել է Ներկայացուցիչների տուն` պատասխանելու հետախուզության հանձնաժողովի անդամների հարցերին, Վաշինգտոն, 28-ը փետրվարի, 2019թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը կշարունակի ցուցմունք տալ օրենսդիր մարմնում:

Մարտի 6-ին նա հարցերին պատասխանելու է Ներկայացուցիչների տան հետախուզության հանձնաժողովի դռնփակ նիստում: Քոենը մեղավոր է ճանաչվել Կոնգրեսին խաբելու համար:

Ներկայացուցիչների տան հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն ասել է, որ փետրվարի 28-ի ցուցմունքները հետաքրքիր էին և արդյունավետ:

Նրա փոխանցմամբ, հանձնաժողովը մտադիր է մարտի 14-ին հարցաքննել նաև Ֆելիքս Սաթերին, ով նախագահ Դոնալդ Թրամփի հետ ժամանակին համագործակցել է անշարժ գույքի շուկայում: Այդ հարցաքննությունը կանցկացվի դռնբաց, և օրակարգում կլինի Թրամփի երկնաքերը Մոսկվայում կառուցելու անավարտ մնացած նախաձեռնությունը:

Միացյալ Նահանգներում քրեական հանցագործությունների համար դատապարտված Սաթերը ժամանակին զբաղվել է Նյու Յորքում՝ Մանհեթենի շրջանում Թրամփի կառուցած երկնաքերի բնակարանների վաճառքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG