Մատչելիության հղումներ

Սոլսբերին կհայտարարվի «Նովիչոկ»-ից ազատ


Բրիտանացի մասնագետները հետազոտում են Սկրիպալների տան տանիքի բեկորը, 4-ը փետրվարի, 2019թ.
Բրիտանացի մասնագետները հետազոտում են Սկրիպալների տան տանիքի բեկորը, 4-ը փետրվարի, 2019թ.

Բրիտանիայի իշխանություններն այսօր պետք է պաշտոնապես հայտարարեն, որ Սոլսբերի ավանում այլևս չկա «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով թունավորվելու վտանգ: Այդ մասին հայտարարություն պետք է հրապարակի կառավարության բնապահպանության, պարենի և տարածքային կառավարման վարչությունը:

Մոտ մեկ տարի առաջ Սոլսբերիում «Նովիչոկ»-ից թունավորվել են ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը՝ Յուլիան: Նրանք երկար ժամանակ բուժվել են հիվանդանոցում, իսկ կազդուրվելուց հետո, ըստ բրիտանական աղբյուրների, բնակվում են գաղտնի և ապահով վայրում:

Լոնդոնը Մոսկվային է մեղադրել «Նովիչոկ» կիրառելու համար: Ռուսները կտրականապես հերքում են մեղադրանքը:

Թունավորման դեպքից հետո բրիտանական հատուկ ծառայությունները Սոլսբերիում քիմիական մաքրման երկարատև աշխատանք են կատարել:

Սկրիպալների տան տանիքի մեծ մասը և ավտոտնակը հունվարին ապամոնտաժվել և հեռացվել են քաղաքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG