Մատչելիության հղումներ

Այսօր լրանում է Մարտի 1-ի 11-րդ տարին


Երևան, 1-ը մարտի, 2008թ․
Երևան, 1-ը մարտի, 2008թ․

Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 11-րդ տարին։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց, որ այս օրը որոշել են նշանավորել քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան։

Ինչպես Փաշինյանն ասաց, երթը նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակին․ - «Այս երթն ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների և նշանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու հաղթանակը և քաղաքացու իշխանությունն այլևս անշրջելի է»։

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչներն այսօր այցելելու են Մարտի 1-ի զոհերի շիրիմներին՝ նրանց հարազատների հետ, ինչից հետո ժամը 17-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ է մատուցվելու:

ՀԱԿ-ը ողջունում է Մարտի 1-ի 11-րդ տարելիցին նվիրված երթի անցկացումը վարչապետի նախաձեռնությամբ և մասնակցելու է դրան:

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները չեն մասնակցի վարչապետի նախաձեռնած երթին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG