Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը Մարտի 1-ի 11-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք է նախատեսում


ՀԱԿ-ի հանրահավաքը Երևանի Ազատության հրապարակում՝ նվիրված Մարտի 1-ի 6-րդ տարելիցին, 2014թ․

Վաղը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչները այցելելու են 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների զոհերի շիրիմներին՝ նրանց հարազատների հետ, ինչից հետո ժամը 17-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ է մատուցվելու: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու է Մարտի 1-ի 11-րդ տարելիցին նվիրված երթին: ՀԱԿ-ը, հիշեցնենք, ողջունում է նման երթի անցկացումը վարչապետի նախաձեռնությամբ:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 11-րդ տարելիցը քաղաքացիական հզոր երթով նշանավորելու իր նախաձեռնության մասին Հայաստանի վարչապետը հայտարարեց մեկ շաբաթ առաջ՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG