Մատչելիության հղումներ

Պակիստանը գերեվարված հնդիկ օդաչուին ազատ արձակելու պատրաստակամություն է հայտնում


Պակիստանցի զինվորները Հնդկաստանի օդուժի խոցված ինքնաթիռի բեկորի մոտ, Քաշմիր, 27-ը փետրվարի, 2019թ․
Պակիստանցի զինվորները Հնդկաստանի օդուժի խոցված ինքնաթիռի բեկորի մոտ, Քաշմիր, 27-ը փետրվարի, 2019թ․

Պակիստանի վարչապետը հայտարարել է, թե Իսլամաբադը պատրաստ է ազատ արձակել Հնդկաստանի բանակի՝ երեկ գերեվարված օդաչուին, որի օդանավը խոցվել է Քաշմիրի շրջանում: Վարչապետ Իմրան Խանի խոսքով, գերեվարված օդաչուն ազատ կարձակվի մարտի 1-ին՝ որպես խաղաղության ժեստ:

Նյու Դելին, մինչդեռ, շարունակում է կոշտ արձագանքել վերջին օրերին սրված հարաբերություններին: «Հնդկաստանի քաղաքացիները պետք է միասնաբար դիմակայեն հակառակորդին, որը փորձում է ապակայունացնել մեր երկիրը», - հայտարարել է վարչապետ Նարենդրա Մոդին:

Վերջին օրերին երկու հարևան պետությունների հարաբերությունները վերստին սրվել են, կողմերը միմյանց օդանավեր են խոցել Քաշմիրի վիճահարույց տարածքում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը բանակցում է կողմերի հետ՝ նոր ճգնաժամ թույլ չտալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG