Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Չինաստանը և Ռուսաստանը մտահոգություն են հայտնել, որ երկու միջուկային պետությունների՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև ճգնաժամը, որն ամենասուրն է վերջին տարիների ընթացքում, կարող է դուրս գալ վերահսկողությունից։
Պենտագոնը երեկ հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը կենտրոնացած է լարվածությունը մեղմելու խնդրի վրա և կողմերին հորդորում է խուսափել ռազմական գործողություններից։
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ Հնդկաստանը և Պակիստանը պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն: