ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր կքվեարկի Վենեսուելայի ճգնաժամի վերաբերյալ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ներկայացրած բանաձևերի նախագծերը:
Նախագծերը պետք է ստանան 9 ձայն՝ առանց վետոյի, որի իրավունքն ունեն Անվտանգության խորհրդի մշտական անդամները` ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:
Reuters-ը մեջբերում է դիվանագետների, ովքեր ասում են, որ ԱՄՆ-ի առաջարկած տարբերակը հավանաբար կստանա անհրաժեշտ 9 ձայնը, բայց չի ընդունվի Ռուսաստանի կողմից սպասվող վետոյի պատճառով:
Մոսկվայի առաջարկած նախագիծը, ամենայն հավանականությամբ, չի ստանա 9 ձայն և չի անցնի՝ չի լինի նաև վետոյի անհրաժեշտություն: