Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ում մեկնարկեց հոգաբարձուների խորհրդի նիստը․ օրակարգում ռեկտորի լիազորությունների դադարեցման հարցն է


ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, Երևան, 28-ը փետրվարի, 2019թ․

Երևանի Պետական համալսարանում մեկնարկել է կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում մեկ հարց է` «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտոր Արամ Հրաչիկի Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը:

Նիստի մեկնարկից րոպեներ անց դահլիճում միջադեպ տեղի ունեցավ․ մի ակտիվիստ երիտասարդ կոպեկներ լցրեց հոգաբարձուների խորհրդի նախագահի և ռեկտորի առջև՝ հորդորելով դրանք փոխանցել Հայաստանի վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG