Մատչելիության հղումներ

Ստավրոպոլի երկրամասում ավտովթարի հետևանքով տուժել են 6 ՀՀ քաղաքացիներ, 4-ի վիճակը ծանր է


Շտապօգնության ավտոմեքենա Ռուսաստանում, արխիվ

Այսօր ժամը 15:36 Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ԱՃԿԿ ՕՀ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 12:10 Ստավրոպոլի երկրամասի «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կիլոմետրին՝ Կոչուբեևսկի շրջանից 10 կիլոմետր հեռու, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Mercedes Vito մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից առվակում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Պատահարի հետևանքով 58-ամյա Արմինե Բաբկենի Տոնյանը, 47-ամյա Ռոմեն Հրաչիկի Բաբայանը, 46-ամյա Կարինե Սերգեյի Սվյատեցկայան և 63-ամյա Արփիկ Վալուշի Գրիգորյանը, 46-ամյա Հայկ Աբրահամի Ազարյանը և 30-ամյա Հրաչիկ Մխիթարի Մանուկյանը հոսպիտալացվել են Նևիննոմիսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ Հայկ Ազարյանը և Հրաչիկ Մանուկյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG