Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 19:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բուք) կցորդիչով բեռնատարների համար փակ են, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:
Շիրակի (բացի Անիի տարածաշրջանից), Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից) մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում տեղում է ձյուն:
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց: