Մատչելիության հղումներ

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունն աճում է


Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ, արխիվ

Պակիստանի զինվորականները հայտնել են, որ հնդկական ինքնաթիռ է անցել վիճահարույց օդային տարածքով Քաշմիրի շրջանում, ինչը Իսլամաբադին ստիպել է համարժեք գործողությունների դիմել։

Հնդկական լրատվական գործակալություններից մեկը, միաժամանակ, հաղորդել է, որ Հնդկաստանի օդուժի ինքնաթիռները հարձակում են իրականացրել Քաշմիրի՝ Պակիստանի կողմից վերահսկվող շրջանում տեղակայված «ահաբեկիչների հիմնական ճամբարի» դեմ։

Հնդկաստանի կառավարությունը կամ զինվորականները, այդուհանդերձ, դեռևս չեն հաստատել այդ հաղորդումները։

Հնդկաստանը Պակիստանին է մեղադրում այս ամիս Քաշմիր նահանգում տեղի ունեցած հարձակման համար, որի հետևանքով չորս տասնյակից ավելի զինծառայող է զոհվել և որի պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանում տեղակայված «Ջաիշ է-Մոհամադ» զինյալ խմբավորումը: Պաշտոնական Իսլամաբադը հերքում է իր ներգրավվածությունը այդ հարձակման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG