Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը մերժել է ԱԳ նախարարի հրաժարականը


Իրանի նախագահ Հասան Ռոհանի և ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մերժել է արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրաժարականը՝ համարելով, որ այն դեմ է երկրի ազգային շահերին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրանի պետական IRNA լրատվական գործակալության հաղորդագրությունը:

«Քանի որ Գերագույն առաջնորդը Ձեզ նկարագրել է որպես «վստահելի, խիզախ և հավատացյալ» անձնավորություն՝ Միացյալ Նահանգների լայնածավալ ճնշումներին դիմակայության առաջնագծում, ես համարում եմ Ձեր հրաժարականն ընդունելը ազգային շահերին դեմ և մերժում եմ այն», - հայտարարել է Ռոհանին:

Իր հրաժարականի մասին Զարիֆը տեղեկացրել էր նախօրեին Instagram-ում կատարած գրառմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG