Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն կոչ է արել իմպիչմենտ հայտարարել նախագահ Պետրո Պորոշենկոյին՝ մեղադրելով նրան պետական դավաճանության մեջ: Նախկին վարչապետը երեկ խորհրդարանի նիստում հայտարարել է, որ իր «Բատկիվշչինա» կուսակցությունը և մյուսները համապատասխան գործընթաց են սկսել:
Լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, թե Պորոշենկոյին մոտ կանգնած մարդիկ հարստացել են Ռուսաստանից մաքսանենգ ճանապարհով ռազմական տեխնիկայի պահեստամասեր ներկրելով։
Մարտի 31-ին նախատեսված ընտրություններին հինգ շաբաթից քիչ ժամանակ է մնացել, և հարցումները ցույց են տալիս, որ Տիմոշենկոն և Պորոշենկոն առաջին եռյակում են։
Կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին, ով ըստ որոշ հարցումների առաջատար է թեկնածուների ցուցակում, խստորեն քննադատել է Պորոշենկոյին սոցիալական ցանցերի միջոցով: