Մատչելիության հղումներ

Փաշինյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիին:

Վարչապետը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից են տարբեր ոլորտներում բարեփոխումները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարում, հարկային, արդարադատության, պետական կառավարման համակարգերում: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բարեփոխումները միտված են հարկային քաղաքականության պարզեցմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների խթանմանը, դատական համակարգի անկախության բարձրացմանը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ կառավարության նպատակն է տնտեսության ոլորտում կառուցվածքային փոփոխությունները:

Վարչապետի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը կնպաստի Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Հոսեյն Սամիեին հավելել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG