ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունը անփոփոխ է մնում՝ չնայած Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հրաժարականին:
«Մենք ի գիտություն ենք ընդունել Ջավադ Զարիֆի հրաժարականը: Տեսնենք՝ դա ինչ հետևանքներ կունենա: Ամեն դեպքում՝ նա և Հասան Ռոհանին ընդամենը կոռումպացված կրոնական մաֆիայի դրածոներն են: Մենք գիտենք, որ բոլոր վերջնական որոշումները Խամենեին է կայացնում: Մեր քաղաքականությունը անփոփոխ է՝ ռեժիմը պետք է իրեն նորմալ երկրի պես պահի և հարգի իր ժողովրդին», - Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Փոմփեոն:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը փետրվարի 26-ի գիշերը հայտարարել է, որ թողնում է իր պաշտոնը: