Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարը հրաժարական է տալիս


Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ
Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է իր հրաժարականի մասին, ինչը կարող է է'լ ավելի վատթարացնել իրավիճակը` կապված 2015 թվականին կնքված միջուկային գործարքի հետ:

Instagram-ում տեղադրած հաղորդագրությունում Մոհամադ Ջավադ Զարիֆը նշել է, թե ցանկանում է ներողություն խնդրել, որ այլևս չի կարող շարունակել պաշտոնավարել, սակայն այլ բացատրություններ չի ներկայացրել իր հրաժարականի վերաբերյալ:

«Շնորհակալություն եմ հայտնում Իրանի սիրելի ու հարգարժան ժողովրդին վերջին 67 ամիսների համար։ Անկեղծորեն ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող շարունակել ծառայությունս, նաև ծառայությանս ընթացքում բոլոր բացթողումների համար: Շնորհակալություն եմ հայտնում Իրանի ժողովրդին և պաշտոնյաներին», - գրել է Զարիֆը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG