«Բրեքզիթի հետաձգումը ռացիոնալ քայլ կլինի». - մեկնաբանելով Լոնդոնի հետ բանակցությունների շուրջ վերջին քննարկումները՝ այսօր հայտարարել է Եվրամիության ղեկավար մարմնի` Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
«Որքան քիչ ժամանակ է մնում մինչև մարտի 29-ը, այնքան մեծանում է «Բրեքզիթի» հետաձգման հավանականությունը: Դա օբյեկտիվ իրողություն է, այլ ոչ թե մեր ցանկությունը կամ մեր մշակած ծրագիրը», - նշում էր Տուսկը` ընդծելով, որ Բրեքզիթի գործընթացի երկարաձգման «այլընտրանքը քաոսն է»: