Մատչելիության հղումներ

«Ավելի ազնիվ ձև է ընտրել Փաշինյանը և իր կառավարությունը». տնտեսագետը՝ կառավարության ծրագրի մասին


Եթե կառավարության ծրագրում թվեր լինեին, քննադատողների թիրախում լինելու էին այդ թվերը, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

«Մեկը կասեր՝ «5-ը քիչ է, շատ է», մյուսը կասեր՝ «մակրոտնտեսական կայունությունն է կարևոր»։ Մենք՝ մասնագետներս բոլորս էլ տիրապետում ենք այդ մեթոդներին։ Ավելի ազնիվ ձև է ընտրել Փաշինյանը և իր կառավարությունը։ Ի վերջո համոզված եմ, որ մասնագիտական հնարավորությունները կառավարության բավարար էին, որ ներկայացներ, այսպես ասեմ, դասական ոճի ծրագիր, որտեղ կլինեին ճյուղեր, թվեր, ժամկետներ, ասենք՝ 20 թվականին կաթնատվությունը կբարձրանար 500 լիտրով, 22 թվականին կբարձրանար ևս 500 լիտրով, հետո կպարզվեր, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն 2025 թվականին մենք անցել ենք ԱՄՆ-ին, հետո Ֆրանսիային, ինչպես հիմա է, ես Ձեզ ասեմ։ Այնպես որ հիմա ես գոհ եմ, իսկապես զուտ մասնագիտորեն նաև անձամբ, որ իրենք այլ ոճ են ընտրել, մեզ ներկայացրել են մի ծրագիր, որի մեխը կայանում է նրանում, որ մենք ուզում ենք ունենալ այնպիսի պետություն, որտեղ ամենակարևորը բոլորս ունենանք հավասար հնարավորություններ», - ասաց տնտեսագետը։

Խաչատրյանը նշեց՝ 2017 թվականին, եթե եղել է յոթուկես տոկոս տնտեսական աճ, միևնույն է ժողովրդի դժգոհությունները կային և այդ դժգոհությունների արտահայտումը հենց ապրիլյան դեպքերն էին։

«Դա նշանակում է, որ յոթուկես տոկոս տնտեսական աճից օգտվողների թիվը շատ սահմանափակ է եղել», - ասաց տնտեսագետը՝ շարունակելով․ - «Հիմա գործող կառավարությունն ասում է, որ 5 տոկոս եմ ապահովելու, ի դեպ, դա բավականին բարձր թիվ է, և եթե այդ հինգ տոկոսից օգտվողների թիվն էլ ավելանա, դրա ազդեցությունը մի քանի պատիկ կավելանա։ Այսինքն՝ բովանդակային առումով, այդ հինգ տոկոսն այլ հինգ տոկոս է լինելու»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG