Մատչելիության հղումներ

Փետրվարի 27-ի ցերեկը և 28-ին օդի ջերմաստիճանը կնվազի 4-ից 5 աստիճանով․ ԱԻՆ


Տեսարան Երևանից

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ի Հայաստանի Հանրապետությունումցերեկը, 25-ին, 26-ի գիշերը և մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 26-ի երեկոյան ժամերից, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը և 28-ին կնվազի 4-ից 5 աստիճանով:

Ըստ նախարարության,Երևանում,փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը և մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի երեկոյան ժամերից և 27-28-ը սպասվում են տեղումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG