Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի առաջնորդը մեկնեց Վիետնամ, ուր նախատեսված է հանդիպում ԱՄՆ նախագահի հետ


Հյուսիսային Կորեայի առաջնորդը գնացքով ժամանում է Չինաստան, հունվար, 2019թ․
Հյուսիսային Կորեայի առաջնորդը գնացքով ժամանում է Չինաստան, հունվար, 2019թ․

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը գնացքով մեկնել է Վիետնամ, որտեղ հաջորդ շաբաթ նախատեսված է նրա երկրորդ հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Առայժմ օրակարգի մանրամասները չեն հրապարակվում: Հայտնի է միայն, որ բանակցությունները կայանալու են Վիետնամի մայրաքաղաք Հանոյում՝ չորեքշաբթի օրը:

Երկու առաջնորդների առաջին՝ պատմական հանդիպումը տեղի էր ունեցել անցած ամռանը Սինգապուրում, կողմերը պայմանավորվել էին քայլեր ձեռնարկել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ: Ընդդիմախոսները պնդում են, որ չնայած ձեռք բերված համաձայնություններին՝ էական քայլեր այդ ուղղությամբ չեն արվել: Նախագահ Թրամփը, մինչդեռ, հայտարարում է, թե «առաջընթացն էական է», ուղղակի լրատվամիջոցներն այդ մասին չեն հաղորդել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG