Հայաստանի տարածքում փետրվարի 22-25-ը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում, այդ թվում՝ Երևանում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի: