Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատները Թրամփի արտակարգ դրության դեմ բանաձև կներկայացնեն


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական խմբակցությունը հինգշաբթի օրը բանաձև է ներկայացնելու, որի նպատակը նախագահ Դոնալդ Թրամփի արտակարգ դրություն հայտարարելու ջանքերն արգելափակելն է: Բանաձևի քվեարկությունը ակնկալվում է մարտին:

Անցած շաբաթ Սպիտակ տան ղեկավարը Մեքսիկայի հետ սահմանակից շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել, ինչով Թրամփը հնարավորություն է ստանում Մեքսիկայի սահմանին վիճահարույց պատի կառուցման համար անհրաժեշտ միլիարդները վերցնել կառավարության պահուստային ֆոնդերից, որոնք նախատեսված են ռազմական ծախսերի, բնական աղետների կամ դժբախտ պատահարների համար:

Մինչ այդ Կոնգրեսը մերժել էր նախագահին տրամադրել Թրամփի նախընտրական գլխավոր խոստումներից մեկի՝ այդ պատի կառուցման նպատակով նրա պահանջած 5,7 միլիարդ դոլարը: Շաբաթներ տևած բանակցություններից հետո Կոնգրեսը համաձայնել է սահմանի անվտանգության ամրապնդման նպատակով հատկացնել այդ գումարի մոտ մեկ քառորդը՝ 1,3 միլիարդ դոլար:

Ամերիկայի 16 նահանգներ՝ այդ թվում Կալիֆորնիան և Նյու Յորքը, դիմել են դատարան՝ Թրամփի հայտարարած արտակարգ դրությունը արգելափակելու պահանջով: Հայցվորները պնդում են, որ նախագահն իրավունք չունի այլ նպատակների համար նախատեսված գումարները ներգրավել պատի կառուցման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG