Մատչելիության հղումներ

16 նահանգներ դատարանից պահանջում են արգելափակել Թրամփի հայտարարած արտակարգ դրությունը


ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն հայտարարելուց հետո, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 15-ը փետրվարի, 2019թ․
ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն հայտարարելուց հետո, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 15-ը փետրվարի, 2019թ․

Ամերիկայի 16 նահանգներ՝ այդ թվում Կալիֆորնիան և Նյու Յորքը, երկուշաբթի օրը դիմել են Սան Ֆրանցիսկոյի դատարան՝ Մեքսիկային սահմանակից շրջաններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած արտակարգ դրությունը արգելափակելու պահանջով:

Ուրբաթ օրը արտակարգ դրություն մտցնելով՝ Թրամփը հնարավորություն է ստանում Մեքսիկայի սահմանին վիճահարույց պատի կառուցման համար անհրաժեշտ միլիարդները վերցնել կառավարության պահուստային ֆոնդերից, որոնք նախատեսված են ռազմական ծախսերի, բնական աղետների կամ դժբախտ պատահարների համար:

Մինչ այդ Կոնգրեսը մերժել էր նախագահին տրամադրել Թրամփի նախընտրական գլխավոր խոստումներից մեկի՝ այդ պատի կառուցման նպատակով նրա պահանջած 5,7 միլիարդ դոլարը: Շաբաթներ տևած բանակցություններից հետո Կոնգրեսը համաձայնել է սահմանի անվտանգության ամրապնդման նպատակով հատկացնել այդ գումարի մոտ մեկ քառորդը՝ 1,3 միլիարդ դոլար:

Հայցվորները պնդում են, որ նախագահն իրավունք չունի այլ նպատակների համար նախատեսված գումարները ներգրավել պատի կառուցման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG