Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը մարտի 31-ին համագումար է հրավիրում


«Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ
«Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

«Ժառանգության» վարչությունը երեկ որոշում է ընդունել կուսակցության հերթական համագումարն անցկացնել մարտի 31-ին Երևանում:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադրման օրվանից՝ 2002 թվականից, լինելով թվով 12-րդը, համագումարը կհամախմբի Հայաստանի բոլոր ծայրերից ժամանած պատվիրակներին ու հյուրերին՝ քննարկելու հանրապետության և հայ ժողովրդի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները», - ասված է կուսակցության լրատվական ծառայության այսօր տարածած հաղորդագրությունում:

«Կուսակցության գործուն անդամների ներկայիս հավաքում, որը բաց է քաղաքական, հասարակական բոլոր շահագրգիռ ուժերի ու հանրության համար, կլսվեն հրատապ զեկույցներ տեղի ունեցող վերջին զարգացումների մասին, կընտրվի վարչության նոր կազմ և կհրապարակվի երկրի արդի իրավիճակից բխող՝ «Ժառանգության» բանաձևը», - փոխանցում է «Ժառանգության» լրատվական ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG