Մատչելիության հղումներ

«Կիսանախագահական համակարգին վերադարձ կատարելու կողմնակից չեմ ամենևին». Արարատ Միրզոյան


Ազգային ժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը կողմ չէ, որ Հայաստանը վերադառնա երկրի կառավարման կիսանախագահական համակարգին։

«Կիսանախագահական համակարգին վերադարձ կատարելու կողմնակից չեմ ամենևին։ Ես կարծում եմ, որ պետք է շարունակել առաջ գնալ։ Մենք հիմա ունենք խորհրդարանական համակարգ և պետք է ամեն ինչ անենք այդ համակարգի կայացման համար», - այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Միրզոյանը։

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունն առաջարկում է մեկ տարվա ընթացքում իրականացնել սահմանադրական հանրաքվե` վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին, նոր Սահմանադրությամբ նախատեսված կարգով հաջորդ մեկ տարվա ընթացքում անցկացնել հանրապետության նախագահի ընտրություններ, արմատապես փոխել Ընտրական օրենսգիրքը՝ անցում կատարելով 100 տոկոս համամասնական ընտրակարգի, արմատախիլ անել կոռուպցիան, վերացնել ոչ բնական մենաշնորհները, երաշխավորել մրցակցային հավասար պայմաններ բոլոր տնտեսվարողների համար, ընդունել հակամենաշնորհային քաղաքականության նոր օրենսդրություն, էապես կրճատել ստվերային տնտեսությունը, դատական համակարգը մաքրել, ազատել դատավորի բարձր կոչումը վարկաբեկած, կոռումպացված ու կամակատար դատական կադրերից, կիրառել անցումային արդարադատություն:

Արձագանքելով ՀԱԿ-ի այս հայտարարությանը, Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ ասաց, որ կիսանախագահական համակարգին հետ գնալը ետընթաց կլինի Հայաստանի համար։ Իսկ Ազգային ժողովի ​«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կիսանախագահական համակարգին անցնելու հարց չի քննարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG