ԶՈւ պատրաստության պլանի համաձայն` երեկ Զինված ուժերում մեկնարկել է 2019թ. ուսումնական տարին, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ուսումնական փուլի մեկնարկով զորամասերում վերսկսվում են Զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Առաջադրվում են նոր խնդիրներ` ուսումնական գործընթացի պահանջները լիարժեքորեն ու սահմանված ժամանակահատվածում կատարելու համար:
Մինչ ուսումնական փուլի մեկնարկը զորամիավորումներում, միավորումներում, զորամասերում անցկացվում են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ:
Պարապմունքներում ընդգրկված ուժերի և միջոցների գործողությունները կազմակերպվում են ԶՈւ ստորաբաժանումների մարտական պատրաստականության պլանների, օպերատիվ և մարտական կիրառման պլանների համաձայն, ասված է հաղորդագրությունում: