Մատչելիության հղումներ

Վրաստանի կառավարությունը ցանկանում է արգելել բանակում չծառայած տղամարդկանց պետական պաշտոններ զբաղեցնել


Վրաստանի կառավարությունը օրինագիծ է մշակել, որի հաստատման դեպքում երկրում պետական պաշտոններ կկարողանան զբաղեցնել միայն այն տղամարդիկ, որոնք պարտադիր ժամկետային զինծառայություն են անցել Վրաստանի զինված ուժերում:

Օրինագծին կից հրապարակված պարզաբանման մեջ նշված է, որ այս նախաձեռնության նպատակը «զորակոչի և զորահավաքի մեխանիզմները կատարելագործելն է»: Վրաստանի ընդդիմության համոզմամբ, նման օրենքը «լուրջ հարված կհասցնի երկրի պետական համակարգի բնականոն գործունեությունը` չնպաստելով նաև վրացական բանակի մարտունակության բարձրացմանը»:

Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG