Կենտրոնական Եվրոպայի չորս պետությունները` Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան և Սլովակիան միավորող «Վիշեհրադյան քառյակի» և Իսրայելի միջև Երուսաղեմում նախատեսված բազմակողմ բանակցությունները չեղարկվել են:
Այդ մասին այսօր հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը:
Գագաթնաժողովի չեղարկման պատճառը հրեական պետության արտաքին գործերի նախարար Իզրայել Կացի i24 հեռուստաալիքին տված հարցազրույցն է, որում նա լեհերին հակասեմականության և Հոլոքոստին մեղսակցության մեղադրանքներ է ուղղել:
«Ինչպես նշել է Իսրայելի նախկին վարչապետ Իցհակ Շամիրը, յուրաքանչյուր լեհ հրեատյացությունը ներծծում է մայրական կաթի հետ», - հայտարարել էր Իսրայելի արտաքին գործերի նախարարը:
Արտգործնախարար Կացի հայտարարությունների հեռարձակումից մի քանի ժամ անց Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել էր Իսրայել կատարելիք այցի չեղարկման մասին: