Մատչելիության հղումներ

Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը վատթարացել է. Sunday Times


Սերգեյ և Յուլիա Սկրիպալներ, արխիվ
Սերգեյ և Յուլիա Սկրիպալներ, արխիվ

Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը կրկին վատթարացել է, տեղեկացնում է բրիտանական Sunday Times պարբերականը:

Բրիտանական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով դատապարտված և հետագայում Միացյալ թագավորություն տեղափոխված Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան բրիտանական Սոլսբերի քաղաքում «Նովիչոկ» տեսակի նյութով թունավորվել էին 2018-ի մարտին:

Sunday Times-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններին մոտ կանգնած աղբյուրները, պնդում է, որ այժմ Սերգեյ Սկրիպալը գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

«Նովիչոկ»-ն այն նյութերից է, որի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա պահպանվում է անգամ երբ թույնն ամբողջությամբ դուրս է բերվել օրգանիզմից», - նշում է բրիտանական պարբերականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG