Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ:
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սարգսյանը նշել է, որ տարեցտարի Մյունխենի անվտանգության համաժողովն ավելի ներկայացուցչական է դառնում, իսկ քննարկվող խնդիրներն արտացոլում են միջազգային անվտանգության արդի մարտահրավերները:
Նախագահ Սարգսյանը կարևորել է դեսպանի մեծ ներդրումը համաժողովի՝ որպես միջազգային ազդեցիկ հարթակներից մեկի կայացման գործում։
Արմեն Սարգսյանը և Վոլֆգանգ Իշինգերը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավորությունների մասին։
Հայաստանի նախագահը հրավիրել է դեսպանին` այս տարվա հունիսին մասնակցելու առաջին անգամ Հայաստանում կազմակերպվող Armenian Summit of Minds գագաթնաժողովին, որն անցկացվում է Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո: