Մատչելիության հղումներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց), մարդատարավտոմեքենաներիհամար՝ դժվարանցանելի:

Փակ են Արագածոտնի մարզի Վարդենիս, Թթու ջուր, Չքնաղ, Ձորագլուխ, Սարալանջ, Ալագյազ, Միրաք, Սիփան, Աղշեն, Շենկանի, Միջնատուն, Մելիքգյուղ, Նիգավան և Ռյա Թազա գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները (մերկասառույց):

Գորիս-Կապան և Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG