Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Տոնոյանը փետրվարի 16-17-ը կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։
Այցի ընթացքում նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ։