Մատչելիության հղումներ

Մյունխենում բացվել է անվտանգության համաժողովը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Միջազգային այս հեղինակավոր համաժողովի բացմանը մասնակցել են բազմաթիվ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, քաղաքական, հասարակական գործիչներ, դիվանագետներ, անվտանգության ոլորտի փորձագետներ, հաղորդում է Հայաստանի նախագահի գրասենյակը:

Մյունխենի համաժողովին մասնակցում է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Համաժողովն աշխատանքները կավարտի վաղը:

Հայաստանի նախագահը և արտգործնախարարները նաև մի շարք հանդիպումներ են անցկացնում Գերմանիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG