Մատչելիության հղումներ

Արցախի նախագահն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասեր, առաջնագիծ


Լուսանկարը՝ Արցախի ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ Արցախի ՊՆ լրատվականի

Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ ռազմական գերատեսչության ղեկավար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների ուղեկցությամբ, երեկ աշխատանքային շրջայց է իրականացրել հարավային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթակա զորամասերում և առաջնագծում:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, գնդապետ Սամվել Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասի` մարտական հերթապահություն կրող գումարտակներից մեկը, որը նախորդ տարվա արդյունքներով դասվել է լավագույնների շարքին, այսուհետ կտեղակայվի կապիտալ վերանորոգված և արդի բոլոր չափորոշիչներին համապատասխանող զորանոցում: Բակո Սահակյանը շրջել է նորաբաց շինության տարածքում, գնահատել կատարված աշխատանքների որակը: Այնուհետև Արցախի նախագահը այցելել է Մեխակավանի զինավան, հանդիպել սպայական ընտանիքների անդամներին, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին:

Աշխատանքային շրջայցը եզրափակվել է հարավային առաջնագծում: Այստեղ Բակո Սահակյանը հետաքրքրվել է օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, սոցիալ-կենցաղային ու ծառայողական պայմաններով, լսել դիրքապահ զինվորականների առաջարկությունները` նշված պայմանների հետագա բարելավման առումով: Զինվորականները գերագույն գլխավոր հրամանատարին վստահեցրել են, որ պատրաստ են ցանկացած պահի կատարել իրենց առջև դրված մարտական առաջադրանքները, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG