Մատչելիության հղումներ

Պաշտոնական Մինսկը կրկին պնդում է իր թեկնածուին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու հարցը


Ստանիսլավ Զաս, արխիվ
Ստանիսլավ Զաս, արխիվ

Պաշտոնական Մինսկը կրկին պնդում է իր թեկնածուին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու հարցը և պահանջում է արագացնել Ստանիսլավ Զասի նշանակումը այդ պաշտոնին:

Բելառուսի արտգործնախարարության խոսնակ Անատոլի Գլազը այսօր ճեպազրույցում նշել է, որ արդեն երկար ժամանակ ՀԱՊԿ-ը աշխատում է առանց գլխավոր քարտուղարի: - «Իրավիճակը նպաստավոր չէ կազմակերպության համար և պահանջում է շուտափույթ կարգավորում»:

Գլազը պնդել է, որ անցած տարի Աստանայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթանժողովներում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները պաշտպանել են Բելառուսի թեկնածու Ստանիսավ Զասի նշանակումը: Նա հինգ երկրների մայրաքաղաքներում հանդիպումներ է ունցել այդ երկրների ղեկավարների հետ, բոլորը նրա թեկնածությունը պաշտպանել են: Նա ասել է, թե Հայաստանի խորհրդարանական ընտրությունների հետ կապված ըմբռնումով են մոտեցել, որ Հայաստանի վարչապետը հնարավորություն չի ունեցել հանդիպելու Բելառուսի թեկնածի հետ:

«Մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը, արդեն, մոտ ապագայում կհայտնի այդ հանդիպման հնարավոր ժամկետների մասին», - ասել է Գլազը՝ հավելելով, թե Բելառուսը Երևանի հետ կառուցողական փոխգործակցության է տրամադրված:

«Հույս ունենք փոխըմբռնում գտնել: Միջազգային ռազմա-քաղաքական կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցի համար չէ, որը կարելի է ամրագրել, նույնիսկ եթե որևէ հնարավորություն չկա դրանից նորից օգտվելու համար», - այսօրվա ճեպազրույզում ասել է Բելառուսի արտգործնախարարության խոսնակը՝ նշելով, թե Բելառուսն աշխատում է Ստանիսլավ Զասին կոնսենսուսով նշանակելու տարբերակի վրա:

«Հետաքրքրված ենք, որ ՀԱՊԿ-ի գործունեությունում, ընդհանուր առմամբ, այդ տեխնիկական պահը չի արտացոլվի կազմակերպության աշխատանքի և երկկողմ հարաբերությունների վրա», - հայտարարել է Բելառուսի ԱԳՆ ներկայացուցիչը:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է անցած տարվա աշնանից: Այդ պաշտոնը զբաղեցնում էր Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը: Թավշյա հեղափոխությունից հետո նրան ևս մեղադրանք առաջադրվեց «Մարտի 1»-ի գործով: Երևանը հետ կանչեց Խաչատուրովին, բայց քանի որ ռոտացիոն կարգով Հայաստանը ՀԱՊԿ-ը նախագահելու է մինչև 2020 թվականը, ուստի պաշտոնական Երևանը պնդում է, որ մինչ այդ ժամկետի ավարտը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչը:

ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ նման հարցերը կարգավորված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG